Արմավիրի բժշկական կենտրոն
Արմավիրի բժշկական կենտրոնն ունի շուրջ 90 տարվա պատմություն։ 2010 թվին կատարվել է հիմնանորոգում։ Իր կառուցվածքի մեջ ներառում է Արմավիրի պոլիկլինիկան և հիվանդանոցը, որի միավորումը տեղի է ունեցել 2007 թվականին։
Վերջերս կառուցված ինֆեկցիոն բաժանմունքի նոր մասնաշենքը, զինված լինելով նորագույն սարքավորումներով, հնարավորություն է տալիս տարբեր ինֆեկցիան հիվանդություններով ախտորոշված բուժառուներին մատուցել որակյալ բուժծառայություններ։
Բժշկական կենտրոնի կառուցվածքը
- Ընդունարան
- Շտապ օգնություն
- Ընդհանուր վիրաբուժական
- Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի
- Վիրահատական բլոկ
- Վնասվածքաբառական բաժանմունք
- Մանկական
- Ընդհանուր թերապիա
- Մանկաբարձագինեկոլոգիական
- Երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունք
- Հեմոդիալիզի բաժանմունք
- Ինֆեկցիոն բաժանմունք
Երեխայի վերականգնողական և զարգացման բաժանմունք
ԲԿ կազմում գործում է նաև Երեխայի վերականգնողական և զարգացման բաժանմունքը։ Այն միակն է մարզում։ Բուժում են ստանում՝ ֆիզիկական, մտավոր զարգացման առանձնահատկություններով, աուտիզմով, ծանրալսությամբ երեխաներ։ Բաժանմունքում աշխատում են՝ վերականգնողաբան, սուրդոլոգ, լոգոպետ, հատուկ մանկավարժ, սոց․ աշխատող, հոգեբաններ, ֆիզիոթերապիստներ, էրգոթերապիստներ։
Ծառայություններ
Կատարվում է ԷխոՍԳ, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, ուլտրաձայնային և դոպլեր հետազոտություններ, Հոլտեր մոնիթորինգ։ Կատարվում են տարատեսակ վիրահատական միջամտություններ, այդ թվում՝ լապարասկոպիկ վիրահատություններ, տրանսուրետրալ ռեզեկցիա, ինչպես նաև տոտալ էնդոպրոթեզավորում և մազերի փոխպատվաստում։