loading
Տնօրեն

Հարություն Վեմիրի Հովհաննիսյան

Director Image

Կրթություն


2001-2007թթ.
  • Սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը
2007-2009թթ.
  • Սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան
2011-2014թթ.
  • Սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ «Ներքին հիվանդությունների բժշկություն» մասնագիտությամբ
2024 թ
  • Սեպտեմբերից սովորում է Հայաստանի պետական տնտեսական համալսարանի մագիստրատուրայում՝ առողջապահության կառավարում և վարչարարություն մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեությունը


ՀՀ զինված ուժերում

2008-2009թթ.
  • Զորամասի բուժկետի բժիշկ
2009-2011թթ.
  • Զորամասի բուժկետի պետ-բուժծառայության պետ
2014-2016թթ.
  • Կայազորի բժշկական ծառայության պետ
2016-2023թթ.
  • ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետ
2021թ
  • Սիրիայի Արաբական Հանրապետությունում մարդասիրական առաքելություն իրականացնող զորախմբում հանդիսացել է բժշկական խմբի ղեկավար
2023թ օգոստոս
  • Զբաղեցնում է «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնը:

Պարգևներ


Պահեստազորի փոխգնդապետ է։
Պարգևատրվել է «Մարտական ծառայության» և մի շարք գերատեսչական մեդալներով՝
  • «Վազգեն Սարգսյան»
  • «Գարեգին Նժդեհ»
  • «Անդրանիկ Օզանյան»
  • «Անբասիր ծառայության համար առաջին աստիճանի»
  • «Անբասիր ծառայության համար երկրորդ աստիճանի»
  • «Անբասիր ծառայության համար երրորդ աստիճանի»
Վերապատրաստումներ
  • «Խաղաղ պայմաններում և պատերազմական ժամանակ մինչբժշկական օգնության կազմակերպման» ուսումնական ուղեցույցի համահեղինակ է:

Բուժական գծով փոխտնօրեն

Դավիթ Լևոնի Գևորգյան

Director Image

Կրթություն


2000-2006թթ.
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկություն ֆակուլտետ
2006-2009թթ.
  • Անցել է կլինիկական օրդինատուրա՝ Առողջապահության ազգային ինստուտի կրծքային վիրաբուժության ամբիոնում

Աշխատանքային գործունեություն


2009-2020թթ.
  • Աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որպես թորակալ վիրաբույժ
2011-2012թթ.
  • Ծառայել է ՊԲ, աշխատել, որպես Մատաղիսի բուժկետի բժիշկ
2016-2020թթ.
  • Աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որպես ինտերվենցիոն սրտաբան

Մասնագիտական գործունեություն


2015-2016թթ.
  • Ձեռք է բերել լրացուցիչ մասնագիտացում՝ ինտերվենցիոն սրտաբանություն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։
    2016, 2017, 2018, 2019, 2021 թթ.- ԱՄՆ, անցել է մասնագիտական վերապատրաստումներ՝ թորակալ վիրաբուժության գծով։

Հանձնել է՝


USMLE(The United States Medical Licensing Examination)՝ step 1,2,3 քննություններ.

Ստացել է՝


ECFMG սերտիֆիկատ (Educational Commission for Foreign Medical Graduates)

Անդամակցություններ


ESTS(European Society of Thoracic Surgeons)՝ ԵՄ կրծքային վիրաբույժների ասոցիացիայի անդամ։
ՀՀ կրծքային վիրաբույժների ասոցիացիայի անդամ։
FSMB անդամ (The Federation of State Medical Boards)
AAMC (Association of American Medical Colleges)

Ադմինիստրատիվ գծով պատասխանատու

Վարդան Մաթևոսի Գասպարյան

Director Image

Կրթություն


2001-2007թթ.
  • Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը
2007-2008թթ.
  • Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան
2011-2014թթ.
  • Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ
2018-2019թթ.
  • Ավարտել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նաումբուրգ քաղաքի միջազգային լեզվի կենտրոնը
2024թ
  • Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան ֆթիզիատրիա մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն


2012-2018թթ.
  • Երևանի քաղաքային «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում աշխատել է գծային բրիգադի բժիշկ
2019-2020թթ.
  • Աշխատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՈՒլմ քաղաքի համալսարանական կլինիկայում, որպես ընդհանուր վիրաբույժ:
    2021թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին Սիրիայի Արաբական Հանրապետությունում մարդասիրական առաքելություն իրականացնող զորախմբում հանդիսացել է բժշկական խմբի ղեկավար
2023-2024թթ.
  • Զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության փորձագիտական գնահատման և մշտադիտարկման երկրորդ բաժնի գլխավոր փորձագետի պաշտոնը
2008-2023թթ.
  • Ծառայել է ՀՀ զինված ուժերում և զբաղեցրել է մի շարք զորամասերի բուժծառայության պետերի, ինչպես նաև ուսումնական կենտրոնի ուսումնական վաշտի հրամանատար-ավագ դասախոսի, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության բաժնի պետի տեղակալի պաշտոնները
2024թ
  • Հունիսի 12-ից առ այսօր զբաղեցնում է Արմավիրի բուժկենտրոնի ադմինիստրատիվ գծով պատասխանատուի պաշտոնը և զբաղվում է մազերի փոխպատվաստմամբ։

Մասնագիտական գործունեություն


Վերապատրաստումներ
  • Վերապատրաստվել է ԱՄՆ-ի, ԳԴՀ-ի, Վրաստանի հանրապետության, ՍԱՀ մի շարք հեղինակավոր կլինիկաներում և ուսումնական կենտրոններում։
Պարգևներ
  • Պահեստազորի փոխգնդապետ է, պարգևատրվել մարշալ Բաղրամյան, Անդրանիկ Օզանյան, անբասիր ծառայության 1-ին և 2-րդ աստիճանի և այլ մեդալներով, պատվոգրերով ու պարգևներով։
  • «Խաղաղ պայմաններում և պատերազմական ժամանակ մինչբժշկական օգնության կազմակերպման» ուսումնական ուղեցույցի համահեղինակ է

ԱԱՊ փոխտնօրեն

Արթուր Վահրամի Դավթյան

Director Image

Կրթություն


1987թ
  • Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի, «Բուժական գործ» ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն


1987թ -ից
  • Աշխատում է Արմավիրի բժշկական կենտրոնում, որպես թերապևտ
1991թ -ից
  • Աշխատում է, որպես բժիշկ-էնդոսկոպիստ
2021թ -ից
  • Հանդիսանում է Արմավիրի պոլիկլինիկայի փոխտնօրեն։

Մասնագիտական գործունեություն


Ունի բազմաթիվ վերապատրաստումներ ՀՀ-ում։

Տնտեսական և անվտանգության գծով փոխտնօրեն

Սեթ Սմբատի Վարդանյան

Director Image

Կրթություն


2000-2006թթ.
  • Սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն


2008-2013թթ.
  • Աշխատել է Երևանի քաղաքապետարանում
2016-2020թթ.
  • Աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում
2022թ
  • Արմավիրի բժշկական կենտրոնի տնտեսական և անվտանգության գծով փոխտնօրեն

Մայրության և մանկության գծով փոխտնօրեն

Արմենուհի Ժորայի Ասատրյան(Հարությունյան)

Director Image

Կրթություն


1989թ
  • Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն


1990թ -ից
  • Միացել է Արմավիրի ԲԿ-ի թիմին, աշխատել որպես տեղամասային մանկաբույժ։
2002թ -ից
  • Հանդիսանում է մանկական բաժանմունքի վարիչ։
2015թ -ից
  • Մայրության և մանկության գծով փոխտնօրեն։

Մասնագիտական գործունեություն


Վերապատրաստումներ
  • Մոսկվա, ՌԴ-2020 թ.,2023թ. և միջազգային բազմաթիվ վերապատրաստումներ։

Անդամակցություն


Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի անդամ։